Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

04-08-2026 17:02 Հայաստան Քաղաքականություն
Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կոնջորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 28 պատգամավոր։Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։Քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ հայտնել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։Կոնջորյանը վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ գումարումների Ազգային ժողովների պատգամավոր է։

Ութերորդ գումարման խորհրդարանում նա ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 50 անգամ