Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին

04-08-2026 16:50 Հայաստան Քաղաքականություն
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին
tert.am  Մեզ դա վնաս է տալիս, օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է՝ ինչքան աղքատացնի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այդքան հեշտ կկառավարի: Այս մասին իր գործով դատական նիստից առաջ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ դեպի ՌԴ արտահանումը գնալով դժվարանում է, դա ընդդիմադիրների օգտի՞ն է:
 
«Այն մարդն ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ և կարողանում է այդ հարցերը բարձրացնել, ինչո՞ւ լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը»,-նշել է Սամվել Կարապետյանը։
 
Լրագրողը հետաքրքրվել է՝ Կարապետյանը կարո՞ղ է լուծում տալ, որին ի պատասխան նա ասել է՝ եթե ես վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ։ 
 
«Իսկ որպես ընդդիմադիր լիդե՞ր»,-հարցրել է լրագրողը:
 
«Ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը»,-պատասխանել է Սամվել Կարապետյանը։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 115 անգամ