Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային ճգնաժամը համեմատել է Երկրորդ<br /> համաշխարհային պատերազմի հետ<br />


Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային ճգնաժամը համեմատել է Երկրորդ
համաշխարհային պատերազմի հետ

  • 08-06-2009 18:08:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային գլոբալ ճգնաժամը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ եւ հայտարարել, որ ողջ աշխարհի համախմբվելը դրա հաղթահարման համար նման է համատեղ դիմակայության անմիջական ռազմական ագրեսորին: «Հիշելով XX դարի պատմությունը` մտածում էի` ինչ իրավիճակում է քաղաքակրթությունը համախմբվել ընդհանուր խնդիրների հաղթահարման համար, եւ, թերեւս, ավելի մոտ ոչ մի բան չգտա, բացի ագրեսիայի դիմագրավումից եւ թշնամու դեմ պայքարից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է ՌԴ նախագահը:
Նոյյան տապան  -   Միջազգային