Օբաման կայցելի արաբական Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ<br />


Օբաման կայցելի արաբական Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ

  • 02-06-2009 19:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի ուղեւորության կմեկնի արաբական Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ: Չորեքշաբթի Օբաման կլինի Սաուդյան Արաբիայում, որտեղ այդ երկրի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզի հետ կքննարկի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր եւ մերձավորարեւելյան կարգավորման խնդիրները: Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, բանակցությունների կենտրոնական թեմաներից կլինեն նավթի գները: Ըստ ԱՄՆ-ի նախագահի ռազմավարական հաղորդակցությունների հարցերի գծով խորհրդականի տեղակալ Դենիս Մաքդոնոֆի, Օբամայի այցը Սաուդյան Արաբիա «մուսուլմանական աշխարհի հետ շփումներ հաստատելու ամերիկյան վարչակազմի ձգտումների արտահայտությունն է»: Այդ ռազմավարության շրջանակում էլ կանցնի ԱՄՆ-ի նախագահի ուղեւորության երկրորդ օրը եւս, որը նա կանցկացնի Եգիպտոսում: Ամերիկյան առաջնորդը հունիսի 4-ին երկկողմ բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Այս հանդիպումը կեզրափակի մերձավորարեւելյան կարգավորմանն ուղղված Օբամայի հանդիպումների ցուցակը: Հունիսի 5-ին ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Գերմանիա: Ուղեւորության վերջին հանգրվանը կլինի Ֆրանսիան. հունիսի 6-ին նորմանդական Կաննում նա երկկողմ բանակցություններ կվարի իր ֆրանսիացի պաշտոնակից Նիկոլա Սարկոզիի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային