ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ՇՈՒՇԻ» ՀԱՏՈՒԿ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,<br /> ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ՇՈՒՇԻ» ՀԱՏՈՒԿ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ

  • 12-11-2007 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բեյրութում 71 տարեկան հասակում վախճանվել է Սիմա Տասկալյանը` «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող, «Շուշի» հատուկ գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի մայրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կազմակերպության գրասենյակից, Ս.Տասկալյանը վերջին ժամանակներս ծանր հիվանդ էր: Հիշեցնենք, որ 2006թ. դեկտեմբերի 10-ին Ժ.Սեֆիլյանը, ինչպես նաեւ ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից` «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վ.Մալխասյանը, ձերբակալվել էին: ՀՀ ԱԱՆ Քննչական վարչությունը նրանց դեմ քրեական գործ էր հարուցել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի (ՀՀ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր) եւ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի առաջին կետի (անօրինական զենք պահել) հատկանիշներով: Հետագայում, դատաքննության արդյունքում Ժ.Սեֆիլյանից հանվեց 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը: Ըստ ընթացիկ տարվա հուլիսին «Կենտրոն-Նորք-Մարաշ» համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի, Ժ.Սեֆիլյանը դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման, իսկ Վ.Մալխասյանը` երկու տարվա ազատազրկման:
Նոյյան տապան  -   Հասարակություն