ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾՈՎ<br /> ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ՈՄՆ ԱՐՄԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԻԿԻՆ<br /> ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ<br />


ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾՈՎ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ՈՄՆ ԱՐՄԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԻԿԻՆ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

  • 29-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ոստիկանությունում միջոցառումներ են ձեռնարկվում «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ի սեփականատերերի դեմ նախօրեին բռնարարք գործած ոմն Արմանի եւ Համիկի անձը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 29-ին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Նոյեմբերի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Երեւանի Սիլիկյան թաղամասում գտնվող եւ նշված ընկերությանը պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոմն Արման եւ Համիկ իրենց մոտ եղած ատրճանակներից կրակ են արձակել հայր եւ որդի Կարլեն (ծնված 1944թ.) եւ Հրանտ Մարտիրոսյանների (ծնված 1974թ.) ոտքերին, պատճառել մարմնական վնասվածքներ, դեպքի վայրում թողնելով «Մերսեդես-ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, դիմել փախուստի: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտ 2 պարկուճ եւ գնդակի 2 բեկոր:
Նոյյան տապան  -   Հասարակություն