Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հարձակումների համար
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հարձակումների համար

09-07-2026 11:44 Ֆրանսիա Միջազգային
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հարձակումների համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 9-ին հայտարարել է, որ Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումն է հանգեցրել ԱՄՆ-ի կողմից նոր հարձակումների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

«Հենց Իրանն էր, որ Օմանի ջրերում նավարկող նավերը թիրախավորելով, խախտեց իր սեփական հանձնառությունները, ինչպես նաև միջազգային իրավունքը»,- հայտարարել է Բարոն:

Նա կարծիք է հայտնել, որ Իրանը խախտել է Միացյալ Նահանգների հետ նախորդ ամիս ձեռք բերված համաձայնագիրը։Բարոն՝ հանգստության կոչ է արել հակամարտող ուժերին՝ ասեռլով․ «Այս տեսակի գործողությունները պետք է անպայման դադարեցվի, որպեսզի այս կարևոր բանակցությունները շարունակվեն հնարավոր լավագույն պայմաններում»։

 

 

Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 19 անգամ