Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել՝ իր դեմ մահափորձի դեպքում. BBC
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել՝ իր դեմ մահափորձի դեպքում. BBC

11-07-2026 11:33 Հայաստան Միջազգային
Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել՝ իր դեմ մահափորձի դեպքում. BBC
 
1lurer. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հազարավոր հրթիռներ արձակել Իրանի ուղղությամբ և ամբողջությամբ ոչնչացնել այդ երկիրը՝ նախագահի դեմ մահափորձի դեպքում՝ հայտնում է BBC-ն։
 
Թրամփն ասել է, որ ինքը հրահանգներ է տվել այն դեպքում, եթե Իրանի կառավարությունը կազմակերպի կամ փորձի կազմակերպել մահափորձը։ Սակայն, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները համաձայնել է բանակցել Իրանի հետ, երբ Թեհրանը խնդրել է լրացուցիչ բանակցություններ։
 
«Հազար հրթիռ պատրաստ է օգտագործման և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ հազարավորները կուղարկվեն անմիջապես, եթե Իրանի կառավարությունը կատարի ԱՄՆ գործող նախագահի, այս դեպքում՝ ինձ, սպանելու սպառնալիքը», - գրել է Թրամփը՝ Truth Social ցանցումում։ Թրամփը հավելել է, որ «հրամաններ արդեն տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են և ունակ մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ավերել և ոչնչացնել Իրանի բոլոր շրջանները»։ Նա նշել է, որ «այդ ժամկետը կարող է երկարաձգվել»։
 
Ուրբաթ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ կիսել է հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը քննարկում է ԱՄՆ նախագահի դեմ մահափորձ։
 
Հուլիսի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարվածները, իսկ ավելի ուշ Թրամփը հայտարարել է հունիսից ուժի մեջ մտած հրադադարի դադարեցման մասին։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 87 անգամ