Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան

04-08-2026 13:10 Իրան Քաղաքականություն
Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան
 
tert.am. Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
 
«Մենք լիովին համակարգված ենք զինված ուժերի հետ։ Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում։ Եթե ես հրաժարական տամ, ես պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,- ասել է Փեզեշքիանը։
 
Նրա հայտարարությունները հնչել են բարձրաստիճան հոգևորական Մոհամմադ-Բաղեր Խարազիի ելույթից հետո։
 
Նա ասել է, որ Փեզեշքիանը հրաժարական տալու սպառնալիք է հնչեցրել 28 անգամ, սակայն դադարեցրել է դա անել այն նախազգուշացումից հետո, որ նրա հաջորդ հրաժարականը կընդունվի։
 
Մայիսին Iran International պարբերականը հայտնել էր, որ Փեզեշքիանը հրաժարականի դիմում է ներկայացրել Խամենեիի աշխատակազմ՝ հայտարարելով, որ իր կառավարությունը մեկուսացվել է կարևոր որոշումների ընդունումից, իսկ գործերի նկատմամբ վերահսկողությունն իրենց ձեռքն են վերցրել կոշտ գծի կողմնակիցները։ 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 114 անգամ