Լարվածություն «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստան»-ի միջև
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Լարվածություն «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստան»-ի միջև

05-08-2026 18:16 Հայաստան Քաղաքականություն
Լարվածություն «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստան»-ի միջև
azatutyun.am Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի միջև որոշակի լարվածություն առաջացավ:
 
ՔՊ-ից Տարոն Չախոյանը ամբիոնից հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախօրեին իրենց անվանել է «չտես գյոռմամիշներ», ապա ինքը դիմեց ընդդիմադիր խմբակցությանը «գյոռմամիշներ» որակմամբ:
 
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը դիմեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և ըստ էության Տարոն Չախոյանին անվանեց «հորթ»:
 
Ռուբինյանը պահանջեց զերծ մնալ վիրավորանքներից:
 
Ավելի ուշ՝ նիստի ընդմիջման ժամանակ, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը միջանցքում մոտեցավ խորհրդարանի խոսնակին և առաջարկեց զրուցել:
 
Երբ նիստը վերսկսվեց, Ռուբինյանը Չախոյանին հրավիրեց ամբիոնից խոսելու: ՔՊ պատգամավորը կարճ խոսեց՝ ասելով, որ ընդամենը օգտագործել է նույն բառը, որն «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն օգտագործել էր իրենց վերաբերյալ:
 
ԱԺ նախագահը հայտարարեց, որ սրանով միջադեպը սպառված է, և պատգամավորներին կոչ արեց մնալ բարեկրթության սահմաններում:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 66 անգամ