Սոնա Ղազարյանը՝ ՀՀ-ՌԴ ներկա հարաբերությունների մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Սոնա Ղազարյանը՝ ՀՀ-ՌԴ ներկա հարաբերությունների մասին

05-08-2026 18:22 Հայաստան Քաղաքականություն
Սոնա Ղազարյանը՝ ՀՀ-ՌԴ ներկա հարաբերությունների մասին
auroranews.am Վստահ եմ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը՝ հնարավորությունները, գործիքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
 
«Սա միայն ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին չէ, սա, առհասարակ, նրա մասին է, որ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չէ, և գործարկո՞ւմ է իր բոլոր մեխանիզմները, թե՞ չէ։ Այս պարագայում մենք վստահ ենք, որ դիվանագիտական ճանապարհով, երկխոսությամբ հնարավոր է լուծել խնդիրը, բայց զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի համար դիվերսիֆիկացիան եղել է և կա կարևոր օրակարգ, ՀՀ կառավարությունը շարունակում է այս մասով նույնպես զարգացնել գործիքակազմը»,- ասել է  Սոնա Ղազարյանը։ 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 64 անգամ