Իսրայելի զինուժը խուզարկություններ է իրականացրել Քալանդիայի փախստականների ճամբարում
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Իսրայելի զինուժը խուզարկություններ է իրականացրել Քալանդիայի փախստականների ճամբարում

05-08-2026 18:58 Իսրայել Քաղաքականություն
Իսրայելի զինուժը խուզարկություններ է իրականացրել Քալանդիայի փախստականների ճամբարում
azatutyun.am Իսրայելի զինված ուժերը խուզարկություններ են իրականացրել Քալանդիայի պաղեստինյան փախստականների ճամբարում, որը գտնվում է Երուսաղեմի հարևանությամբ։
 
France Press-ի լրագրողները տեսել են, թե ինչպես շուրջ մեկ տասնյակ զրահապատ ռազմական մեքենաներ մուտք են գործել Արևմտյան ափի օկուպացված տարածքում գտնվող ճամբար։ Իսրայելցի զինվորականները լրագրողներին և բնակիչներին չեն թույլատրել մուտք գործել տարածք։
 
Իսրայելի պաշտպանության նախարարության՝ պաղեստինյան տարածքներում քաղաքացիական հարցերով զբաղվող COGAT կառույցն արաբերեն հայտարարության մեջ նշել է, որ լայնածավալ գործողությունն ուղղված է «ահաբեկչական տարրերի, ահաբեկչական ենթակառուցվածքների, ինչպես նաև զենքի պահման և ապօրինի շրջանառության դեմ»։
 
Քալանդիայի ճամբարի կառավարման կոմիտեի խոսնակ Մոհամմադ Ասլանը AFP-ին հայտնել է, որ իսրայելական բանակը ձերբակալել է առնվազն 20 մարդու և դիրքեր է զբաղեցրել ճամբարի մի շարք տների տանիքներին։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 47 անգամ