«Քոչարյանին, Սերժիկին և յուր ախպեր Սարգսյան Փյունիկին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից». Լևոն Բարսեղյան


«Քոչարյանին, Սերժիկին և յուր ախպեր Սարգսյան Փյունիկին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից». Լևոն Բարսեղյան

  • 18-06-2018 17:11:55   | Շիրակի մարզ  |  Ականատեսի աչքերով

Մինեչեւ դուք մանվել-էդիկ-մեդիկ էիք խաղացնում, Գյումրու ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկեց Քոչարյան Ռոբիկին, Սարգսյան Սերժիկին եւ Յուր, ներողություն՝ յուր ախպեր Սարգսյան Փյունիկին: Սակայն՝ 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահի պահով չկարողացանք այդ կոչումից զրկել Գորիկ Հակոբյանին, զի, ինչպես ասացին դեմ քվեարկողները (ԲՀԿ), մեռած մարդ է եւ մենք քրիստոնյա ազգ ենք: Իհարկե, ես չհարցրի, թե բա էդ քրիստոնեաբար էի՞ն իրենց կագեբույով մեզ են բանից անում տասնամյակներ շարունակ, զի պատասխանն պարզ է: Այդ հանգուցյալին այդ կոչումից զրկելու հարցը մտցնելու ենք ավագանու հաջորդ նիստի օրակարգ, այդպես շարունակ, մինչեւ կզրկվի:
 
Մեր քաղաքն այլեւս նման խայտառակության մեջ չի հայտնվելու:
 
Պաչեմ՛գ էլ դու սուս :)
 
 
Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play