ՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ
03-08-2026 10:34 Ռուսաստան Միջազգային
tert.am. Ռուսական բանակը Սև ծովում հարձակման է ենթարկել Ուկրաինայի ԶՈւ-ի մատակարարումների հետ կապված երեք նավ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
«Հարվածների հետևանքով խոցվել են Սև ծովի ջրային տարածքում՝ ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երեք բեռնատար նավ», - հայտնել են գերատեսչությունում։
Բացի այդ, զինծառայողները հարվածել են Նիկոլաևի նավահանգստում գտնվող այն նավին, որը բեռներ էր տեղափոխում ուկրաինական բանակի համար։
Զինված ուժերը հարձակման համար օգտագործել են անօդաչու թռչող սարքեր։