Էրդողանը կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականի ապրիլին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Էրդողանը կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականի ապրիլին

03-08-2026 19:21 Թուրքիա Քաղաքականություն
Էրդողանը կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականի ապրիլին
shantnews.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա առաջադրվել երրորդ ժամկետով 2028 թվականի ապրիլին կայանալիք ընտրություններում: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի գլխավոր իրավական խորհրդական Մեհմեթ Ուչումը:
 
Փաստաբանը բացատրել է, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունների նախատեսված ամսաթիվը 2028 թվականի մայիսի 7-ն է։
 
«Ընդհանուր ընտրությունների մեր առաջարկած ամսաթիվը՝ 2028 թվականի ապրիլի 16-ը, քաղաքական իմաստով «արտահերթ ընտրություններ» չեն։ Խորհրդարանը պետք է համապատասխան որոշում կայացնի 2028 թվականի փետրվարի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում», – Ուչումի խոսքերն է մեջբերել T24-ը։
 
Նա նշել է, որ գործող սահմանադրությունը Էրդողանին իրավունք է տալիս առաջադրվել երրորդ անընդմեջ ժամկետով, եթե խորհրդարանը որոշի «նորացնել ընտրությունները», այսինքն՝ մինչև նրա երկրորդ նախագահական ժամկետի ավարտը: Ուչումն ասել է, որ իրավական առումով սա կոչվում է բացառիկ թեկնածություն:
 
Էրդողանը առաջին անգամ Թուրքիայի նախագահ դարձավ 2014 թվականին։ 2017 թվականին ընդունվեցին սահմանադրական փոփոխություններ, որոնք երկրում մտցրին նախագահական համակարգ։ Էրդողանը վերընտրվեց բարձրագույն պաշտոնում 2018 և 2023 թվականների ընտրություններում։
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 89 անգամ