Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան

03-08-2026 16:24 Հայաստան Քաղաքականություն
Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
shantnews.am  ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է իրեն փոխարինելու հատուկ բանագնացի պաշտոնում ասել է.
 
«Ով պիտի ինձ փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել: Եթե Կառավարությունն իմ խորհրդի կարիքն ունենա, կքննարկենք: Բայց այդ հարցը Կառավարության տիրույթում է»:
 
Անդրադառնալով գերիների և պահվող անձանց վերադարձի մասով աշխատանքներին՝ Ռուբինյանը հայտարարել է.
 
«Գերիների և պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ ամենօրյա աշխատանքի մաս է: Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք: Այդ աշխատանքը երբեք չի դադարում: Եթե նկատել եք, եղել են ամիսներ, որ որևէ շարժ չի եղել, էլի քնարկումներ են եղել այն մասին, որ Կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ վերադարձել են նոր գերիներ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա արագ տեղի ունենա:
 
Բնականաբար, մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այդպես էլ կաշխատենք»:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 70 անգամ