Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

03-08-2026 18:02 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
azatutyun.am  Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի մերձակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա ավանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի, որոնցից երեքը երեխաներ են։ Տուժել է նաև շուրջ 40 մարդ, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
 
Ուկրաինական կողմից առայժմ մեկնաբանություն չկա այս հաղորդագրության վերաբերյալ:
 
Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ ուկրաինական ավիահարվածների հետևանքով Ռուսաստանի առողջարանային գյուցերից մեկում և Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմում, զոհվել է վեց մարդ: Մոսկվան Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները սկսել է 2022 թվականի փետրվարին և պարբերաբար հարվածներ է հասցնում հարևան երկրին, այդ թվում՝ Ղրիմի թերակղզուց։
 
Վերջին ամիսներին Ուկրաինան ակտիվացրել է իր պատասխան հարվածները Ղրիմի ուղղությամբ, որը Մոսկվան բռնակցել էր 2014 թվականին:
 
Գիշերվա ընթացքում Ղրիմում ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, Telegram-ում հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նա չի նշել, թե հարձակումը կոնկրետ որտեղ է տեղի ունեցել, ինչպես նաև չի հայտնել զոհվածների մասին այլ մանրամասներ։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 69 անգամ