Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար

03-08-2026 15:52 Ի՞նչ է գրում մամուլը
Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար

armenpress.am Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, միջուկային անվտանգության ոլորտի գիտնական Արեգ Դանագուլյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համարում է երկրի ամենահաջողված գերատեսչություններից մեկը: Նա սոցցանցային հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

«Ես շփվել եմ ԲՏԱ նախարարության հետ հեռավոր 2021 թվականից: Պիտի ասեմ, որ իմ առաջին տպավորությունները նախարարության մասին շատ, շատ մռայլ էին: Այնպիսի զգացում էր, որ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերությունն ուղղակի լքված էր:

Հինգ տարի անց ԲՏԱ նախարարությունը ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկն է: Չեմ սկսելու թվարկել այդ հաջողությունների երկար ցուցակը, բայց շատ համառոտ կասեմ հետևյալը` այժմ նախարարությունը լցված է լավ մտածող, կրթված մասնագետներով, որոնք ամեն օր ցուցաբերում են առաջնորդություն»,-նշել է Դանագուլյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ նշելով, որ այս ամենը անհնարին կլիներ առանց նրա առաջնորդության ու «արտակարգ դրայվի»:«Մաղթենք Մխիթարին նոր Էվերեստների նվաճումներ»,-գրել է գիտնականը:

 

 

Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 84 անգամ