Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել
06-08-2026 10:20 Հայաստան Քաղաքականություն
1lurer. ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։
Նախագծով առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխել աշխատանքի և բարեկեցության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունն անվանափոխել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության: